ԲԴԽ անդամներն ընդունել են ԱՄՆ դատավորի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

բդխ

Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում  ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը:

Հանդիպման մասնակիցները «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեմայով կլոր-սեղան քննարկման ընթացքում անդրադարձել են դատավորների անկախությանը, անկողմնակալությանը և  բարեվարքությանն առնչվող հարցերի, ներակայացրել իրենց երկրների օրենսդրական և իրավակիրառ փորձը:

Քննարկմանը մասնակցել են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտել, որ համանման քննարկումները կկրեն շարունակական բնույթ:

--00—ԻԴ

Տեսանյութեր