Հունիսի 24-26-ը՝ կեսօրից հետո, Երևանում և մարզերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ամառ
Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-ին և 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 24-26-ի կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:

--00—ԼՄ