Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ՊՆ

ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։ 

Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները:

--00—ԻԴ