Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն և ԻԻՀ դեսպանինը քննարկել են Արցախի ինքնիշխան կարգավիճակի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

1086848.jpg

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 24-ին Անթիլիասում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ջալալ Ֆիրուզնիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լիբանանի տնտեսական և քաղաքական ներկա հարցեր՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև երկրի զարգացման տեսանկյունից իրանահայության դերակատարությանը վերաբերող հարցեր, Արցախի ինքնիշխան կարգավիճակի հարցն ու Միջին Արեւելքին վերաբերող  խնդիրներ ու մտահոգություններ:

--00—ՀԶ