Ընդդիմության շարժման մեջ եղել են սխալներ, դասեր ենք քաղել ու աշխատելու ենք մարդկանց հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ընդդիմության շարժման մեջ եղել են սխալներ, դասեր ենք քաղել ու աշխատելու ենք մարդկանց հետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ՝  անհրաժեշտ է քաղաքացիների հետ աշխատանք տանել՝ բացատրելու պետության առջև ծառացած մարտահրավերների լրջությունն ու իշխանության հակապետական քաղաքականությունը։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հարցազրույցին և դրան հաջորդած բացատրություններին՝ բանախոսը նշեց, թե Ջհանգիրյանը հաստատեց իր հանցանքը․ «վզին դրած» լինելը ինքնակամ չի լինում։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ջհանգիրյանը հատուկ ցուցումով ճնշումներ է բանեցրել դատական իշխանության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։