Քոչարյանի թոռն ինչո՞ւ է դրսում ծնվում, որ հետո բանակում չծառայի՞. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Քոչարյանի թոռն ինչո՞ւ է դրսում ծնվում, որ հետո բանակում չծառայի՞։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Հաղորդման ընթացքում քննարկվել են պետության, այդ թվում՝ ՀՀ արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերները։ Դեսպանն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին։

Նրա կարծիքով՝ ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ու բնույթը չեն համապատասխանում իրար, մի կողմից՝ ռազմահայրենասիրական անզուսպ հայտարարություններ են անում, բայց մյուս կողմից՝ բանակում չեն ծառայել, իրենց երեխաներն էլ Հայաստանում չեն ծնվում։

Ըստ նրա՝ ընդդիմությունը քայքայիչ գործունեություն է ծավալում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, դա պատերազմ հրահրող կեցվածք է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։