Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆբ-ի իր էջում անդրադարձել է Երևանյան լճի մաքրման աշխատանքներին․

«Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Հգ՝ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի

գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- գրել է քաղաքապետը և լուսանկարներ հրապարակել։

--00--ԱՀ