Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

հասարակական

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավոտվթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Գ-ի վարած Opel Zafira մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Հ-ի վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով  2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել այնտեղով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ը՝ գլխիվայր, ինչից առաջացել է հրդեհ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։