Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել։ Դուրս բերելու համար անհրաժեշտ էն եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները «Մերսեդես բենց C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ջ.) դուրս են բերել ջրամբարից:

--00--ՀԱ

Տեսանյութեր