Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին։

Միջկառավարական գործակցության, ինչպես նաև աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչները։

Գերատեսչություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում գործակցության համար առաջնահերթությունները: Առանձնացնելով ոլորտային ձեռքբերումները` պատասխանատուները քննարկել են գործակցության հնարավոր եզրերը և փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել է հանձնաժողովի նիստի հետ համատեղ բիզնես ֆորում անցկացնելու գործնական առաջարկ:

--00--ԱՀ