Մի դպրոցից գողություն է կատարվել․ ջարդել ու վնասել են դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

f62b735974df36_62b735974df8b.thumb_.jpg

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել։ Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։

Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչու և ինչպես ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»։

--00—ՀԶ