Արարատ Միրզոյանն Աթենքում կհանդիպի Հունաստանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,-տեղեկանցում է ԱԳ մամուլի քարտուղարը: