Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հոկտեմբերին. աղբյուր 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

Yerevan elections. jpg .jpg

Իշխանությունները որոշել են Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացնել արտահերթ՝ այս տարվա հոկտեմբերին։ Այս մասին հայտնում են 24News-ի իրազեկ աղբյուրները։ 
«Որոշում կա չսպասել 2023 թ-ի հոկտեմբերին ու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացնել ուղիղ մեկ տարի շուտ՝ այս տարվա հոկտեմբերին։ Այս մասին որոշումը կհրապարակվի առաջիկայում», - նշել է մեր զրուցակիցը։ 
Հիշեցնենք, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի իր թեկնածուն լինելու է ոչ թե գործող Հրաչյա Սարգսյանը, այլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս արդեն իրեն հավատարիմ կադրերին նշանակել է Երևանի վարչական շրջանների ու քաղաքի այլ ստորաբաժանումների ղեկավարներ։ 
Ընդդիմության դաշտից տարբեր կուսակցություններ դեռևս չեն հայտարարել  Երևանի ավագանու ընտրություններում իրենց հնարավոր մասնակցության կամ թեկնածուների մասին, սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս ուղղությամբ քննարկումներն ակտիվ կերպով ընթանում են։ Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր դաշտի միավորներն առանձին կմասնակցեն։ Խոսվում է նաև, որ արտահերթին կարող է մասնակցել նաև Երևանի նախկին քաղաքապետ, ՔՊ-ի կողմից պաշտոնազուրկ եղած Հայկ Մարությանը։