Ալիևն օկուպացված Քարվաճառում կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

timthumb.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի ժամանակավորապես օկուպացված Քարվաճառի շրջան այցելության ժամանակ կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե «ուշի ուշով հետևում են ՀՀ-ում ռևանշիստական ուժերի գործողություններին»։

Ադրբեջանի նախագահի հոխորտանքների մասին տեղեկատվությունը փոխանցում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես, խոսելով սահմանագծման մասին, Ալիևը սպառնացել է, թե « եթե Հայաստանը շարունակի ժամանակ ձգել, ինքն էլ կփոշմանի դրա համար»։

Նա նաև հավելել է, որ հետևում է «ռևանշիստական ուժերի գործողություններին, որոնք գլուխ են ցանկանում Հայաստանում բարձրացնել»։

--00—ՀԶ