Անհրաժեշտ է հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

default.jpg

Այսօր Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Վերին Լարսի ճանապարհահատվածի փակ լինելու մասին, որը պայմանավորված է եղանակայի պայմաններով։ Տարբեր տեղեկություններով՝ ճանապարհի վերանորոգման աշխատանքները կարող են տևել 1-2 շաբաթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ժամանակահատվածը գյուղմթերքի արտահանման ամենակտիվ շրջանն է, նույնիսկ մի քանի օրը մեծ վնաս կհասցնի արտահանողներին և գյուղատնտեսներին, քանի որ բերքը ծառի վրա կամ սառնարանում չի կարող սպասել այդքան ժամանակ։

Վերին Լարսի անցակետը փակ լինելու, դոլարի արժեզրկման և վառելիքի ծախսերի ավելացման պատճառով արտահանողներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրել մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա․ կսնանկանան և իրենց հետ կսնանկացնեն հազարավոր գյուղացիական տնտեսություններ։

Հետևաբար, ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։

Հ․Գ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը։

--00—ՀԶ