Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է․ Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

բաբկեն

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել և տեղեկացրել տնտեսական ակտիվության նոր ցուցանիշի մասին։

«Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով: Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 13%-ով»,- գրել է Թունյանը:

--00—ԻԴ