Զելենսկին G7-ի ղեկավարներին հայտարարել է, որ «այժմ ժամանակը չէ բանակցությունների համար»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

զ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթի խմբի (G7) ղեկավարներին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ժամանակը չի եկել եւ որ Ուկրաինան պետք Է համախմբի իր դիրքերը: Հունիսի 27-ին այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Զելենսկին բոլորին շատ հստակ պատասխան տվեց, որը հետեւյալն Է, որ այժմ ժամանակը չԷ բանակցությունների համար:

Ուկրաինան դրանք կսկսի այն ժամանակ, երբ կկարողանա դրանք վարել ուժեղ դիրքից»,- նշել են Ելիսեյան պալատում: Զելենսկին տեսակապով հանդես Է եկել G7-ի գագաթնաժողովում, որը տեղի Է ունենում Բավարիայի Էլմաու դղյակում՝ Գերմանիայի հարավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԻԴ