Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով. ՏԿԵՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

1086988.jpg

Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը՝ հավելելով, որ Թերեք գետի վարարման պատճառով վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ՀԶ