Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը», փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

download.jpg

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։

Առաջին․ Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը», փլուզվել է և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։

Երկրորդ․ Փաշինյանն ասում է, որ Գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։

Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստվում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ»,-գրել է պատգամավորը։

--00—ՀԶ