Կոտայքում 60-ամյա տղամարդն աստիճանով բարձրանալիս ընկել ու հիվանդանոցում մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

8b127fd26d7dcc44f7800066cac2340f.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։

Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ․-ն էր, ով նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00—ՀԶ

 

Տեսանյութեր