FLYONE ARMENIA-ն կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

default.jpg

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ  չվերթեր իրականացնել Երևան - Սանկտ Պետերբուրգ -  Երևան երթուղով:

Ընկերությունից հայտնում են, որ Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

--00—ՀԶ