Հաջողության բանալին մեր պետությունների ղեկավարների արդյունավետ երկխոսությունն է. Սիմոնյանը՝ Գորդեևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

default (1).jpg

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, եւ հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ չընդհատվող օրակարգերի առկայությունը:

Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի եւ միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները:

Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարեւորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին:
--00—ՀԶ