ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Ջեն ՄքԷնդրյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

ամն

ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Ջեն ՄքԷնդրյուն․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Նախքան Հայաստան ժամանելը Ջենը Վաշինգտոնում աշխատում էր Օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապի կենտրոնում, իսկ մինչ այդ աշխատել է Իսրայելում, Պակիստանում և Իռլանդիայում գործող ԱՄՆ դեսպանատներում։

Ջենը ուրախ է ստանձնել ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակի ղեկավարումը Հայաստանի համար այս կարևոր պատմական ժամանակաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԻԴ