ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

քաղաքական

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնել Վահե Հակոբյանին»,- այս մասին 24News-ին տեղեկացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր պատգամավորները շուրջ երկու ամիս մասնակցում էին փողոցային պայքարին և չեն մասնակցել Աժ նիստերին, գերազանցելով անհարգելի բացակայությունների շեմը։

--00--ՏՏ