ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հունիսի 28-ին այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն, այնուհետև շրջել հրշեջ փրկարարական ջոկատներում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում: Այցի ընթացքում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի և Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, հետևել շինարարական աշխատանքների ընացքին:

Ըստ աղբյուրի՝ մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Անիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներ:

--00--ԱՀ

Տեսանյութեր