ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինդլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի հետ համաձայնություն է ձեռք բերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

․

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համաձայնության է եկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելու վերաբերյալ, մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է տարածել ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կկայանա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները հանդիպում կունենան Հելսինկիի և Ստոկհոլմի ընդունելության հարցում Անկարայի վետոն վերացնելու թեմայով։

«Չորեքշաբթի օրը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կորոշի՝ արդյոք դաշինք հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային»,-ասել է Ստոլտենբերգը։

 

--00--ԱՀ