Առաջարկում եմ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել նախարարությունների առջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

սուրեն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Հետաքրքրիր է էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչները, ինչու՞ չեն շտապում իրազեկել հանրությանը այս մասին։ Թե իրենց բնորոշ պոպուլիստական գործելաոճի համաձայն՝ միայն «լավ» լուրերն են նախընտրում տարածել։

Մի պահ պատկերացրեք գործարարին, ով, վստահելով Հայաստանի պաշտոնյաներին, գյուղմթերքով բեռնված բեռնատարով արդեն հասել է Վերին Լարս և տեղում բացահայտել է, որ անցակետը կամ ճանապարհը փակ է։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը բեռնաթափել էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների առջև և նրանցից պահանջել փոխհատուցում չճշտված տեղեկատվության տարածման համար»։

--00—ԻԴ

Տեսանյութեր