Բելառուսը մինչեւ տարեվերջ երկարացրել է արեւմտյան պարենային ապրանքների ներմուծման արգելքը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

գնաճ

Բելառուսի կառավարությունը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացրել Է ոչ բարեկամական երկրներից պարենային ապրանքների ներմուծան արգելքը, որը սահմանվել Էր հունվարին: Նոր որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ազգային իրավական ինտերնետ-պորտալում զետեղված որոշման մեջ:

Դրա հետ մեկտեղ սահմանափակումներն աննշան կմեղմացվեն: Մասնավորապես, որոշել են հաջորդ կիսամյակում բելառուսցի ներմուծողներին թույլատրել ոչ բարեկամական երկրներից ներկրել ծիրան, բալ, կեռաս, նեկտարին, սալոր, խուրմա:

2022 թվականի հունվարի 1-ից արգելքի տակ են հայտնվել 18 տեսակի պարենային ապրանքներ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միսը, խոզի միսը եւ կաթնամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, երշիկեղենը, հրուշակեղենը, բանջարեղենը:

Սկզբում այդ որոշումը վերաբերում Էր Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ալբանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից եւ Շվեյցարիայից ներմուծված ապրանքներին:

Մոտավորապես մեկ ամիս անց ցուցակում ընդգրկվել են Lիխտեյնշտեյնը եւ Սերբիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱՀ