Հարավային Կովկասի ապաշրջափակումը կառողջացնի տարածաշրջանի իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

տարածաշրջան

Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, դրական տեղաշարժերի ամրագրումը կառողջացնի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ձեռք բերած համաձայնությունների իրականացումը հնարավորություն կտա վերջնարդյունքում ամբողջապես կարգավորել Երևանի և Բաքվի փոխհարաբերությունները», - հավելել է Զախարովան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեքշաբթի ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ իր, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ աշխատանքային խումբը, որը զբաղվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերով, որոշ հարցերի շուրջ, մասնավորապես, սահմանային և մաքսային վերահսկողության հետ կապված, հասել է դիրքորոշումների մոտեցման։

--00--ՏՏ