Կանադան Հարավային Կովկասում իր 1-ին դեսպանությունը բացում է ՀՀ-ում․ Միրզոյանը ողջունում է որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

1087237 (1).jpg

Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում․ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր երկրի այդ որոշումը համարում է հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցության ավելացման կարևոր երաշխիք։

«Սա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Քանի որ կայունություն ու անվտանգություն ապահովող կանոնները ենթարկվում են մարտահրավերների, Կանադան կաշխատի հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»,-նշել է Կանադայի ԱԳ նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը։ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,-նշել է նախարար Միրզոյանը։

--00—ՀԶ