Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

vahagn_xacaturyany_misarq_orenqner_estoragrel_shabat.am_.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 29-ին ստորագրել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման ար-ձանագրությունը վավերացնելու մասին, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։

--00--ԶՀ