Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը ներկայացրել է հանցավորր սխեման

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հանցավոր սխեման հետևյալն է։

Անձը մուտք է գործում, այսպես ասած՝ 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձը տուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար, և անձը փոխացում է այդ գումարը։

Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ՝ նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ, բայց պետք է լինել տեղեկացված՝ նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար։

Ոստիկանությունը տեղեկացնում է. մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող և ոստիկանության անունից հաղորդագրություններին, գումար մի՛ փոխանցեք նրանց տրամադրած հաշվեհամարներին։ Իսկ եթե արդեն տուժել եք՝ դիմեք ոստիկանություն։

--00--ԱՀ