Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

․

Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բաքվում հանդիպում է ունեցել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։ 

Կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։

--00--ԱՀ