Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը․ Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

նա

Բերձորը դեռևս չի հանձնվելու Ադրբեջանին։ Աղավնոն առաջիկայում ևս չի լինի Ադրբեջանի կազմում։Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։

Բաքվում հունիսի 29-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները համառորեն պահանջել են, որ Բերձորը հայաթափվի և հանձվի հուլիսի ընթացքում, սակայն ռուսական կողմի միջնորդավորված քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը, որից հետո նոր որոշում կկայացվի։

Թուրքիան պահանջել է, որ Բերձորում հայեր չապրեն։ Դա արդեն այլ հարց է։

Պիտի ամուր լինենք մեր սկզբունքներում և պայքարի մեջ։

--00—ԻԴ

Տեսանյութեր