Ընդդիմությունը չի քննարկել ԱԺ փոխնախագահ և հանձնաժողովի նախագահ առաջադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

քաղաքական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկեցին այն նախագծի օգտին, ըստ որի՝ Իշխան Սաղաթելյանը զրկվեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ դեռևս չունեն վերջնական որոշում՝ կառաջադրե՞ն այլ թեկնածուների այս պաշտոնների համար, թե՞ ոչ։

--00--ՏՏ

Տեսանյութեր