Դատախազները պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

աս

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 30-ի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝

• Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը,

• ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ,

• ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը,

• ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Շնորհավորում եմ գործընկերներիս»․- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրայամյանը։

1

 

2

--00—ԻԴ

Տեսանյութեր