ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 30-ի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝
• Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը,
• ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ,
• ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը,
• ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
Շնորհավորում եմ գործընկերներիս»․- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրայամյանը։
--00—ԻԴ