Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

291607075_424695046366551_462344331101540224_n.jpg

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։

Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, երկաթգծերի կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներով ևս։

Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում։

--00--ԶՀ