Սնկային թունավորմամբ մայր ու աղջիկ են տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

15.thumb_.jpg

Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ: Այս մասին հայտնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը։

«Ընդունման պահին նրանց վիճակը գնահատվել է ծանր, անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կատարվել են դեզինտոկսիկացիոն միջոցառումներ: Մոր ու աղջկա վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն բավարար: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Արայիկ Փիլոյանը մեկ անգամ եւս կոչ է անում չհավաքել եւ չուտել անհայտ ծագման սունկ, իսկ ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել հիվանդանոց»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԶՀ

Տեսանյութեր