Փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

asa

Հուլիսի 1-ին, ժամը 15:22-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (չբնակեցված) փակ պատշգամբում կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 15:51-ին:

Այրվել են բնակարանի (սեփականատեր՝ Կ․ Հ․) պատշգամբի դուռը, բազմոցը՝ մասամբ, հագուստ և շրիշակ (մոտ 2 գմ)։

--00—ԻԴ