Ջհանգիրյանի հրաժարականը ձեր շնորհքն է, սա դատական համակարգի դեօկուպացիան է

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չէր ներկայացնի, եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Ում հետ խոսում էինք՝ ասում էին, որ Ջհանգիրյանը հրաժարական չի տա։ Այո՛, եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, չէր տա, սա ձեր հաղթանակն է։ Ընկերներիցս մեկը լավ ասաց՝ սա դատական համակարգի դեօկուպացիան է», - նշեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ

Տեսանյութեր