Իրենց դավաճան առաջնորդն էր ասում՝ ընդդիմությանը շինելու եմ. Սաղաթելյանը՝ ատելության խոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Մեր երկրում ատելության խոսք գլխավոր տարածողը, ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետ կանչեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից։                        

«Հիշու՞մ եք, որ ասում էր ընդդիմության առաջնորդներին պետք է բռնեմ՝ շինեմ, ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ ասֆալտին կփռեմ, թաթիկները կկտրեմ, մուրճը վերցրել՝ հելել էր ընտրություններին։

Երբ խոսում են ատելության խոսքի տարածումից, թող նայեն իրենց դավաճան առաջնորդին ու տեսնեն, թե ով է ատելության խոսքի տարածումը։ Իսկ առհասարակ, եթե իրենց թվում է, որ Ալեն Սիմոնյանը կարող է վիրավորել «Հայաստան» դաշինքի կին պատգամավորներին, սխալվում են»։                                           

Ըստ Իշխան Սաղաթելյանի, սա «քաղաքական ճղճիմ հետապնդում է», - հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ