Մեքնենան հարվածել է փայտե սյանը ու հեռացել. ճանապարհը դարձել էր դժվարանցանելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 2, 24News

նկար

Հուլիսի 2-ին՝ ժամը 02:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան (դեպքի վայրում չի գտնվում) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է, առկա են պոկված լարեր և արտահոսած վառելիքի հետքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շրջվել է փայտե սյունը, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սյունը տեղափոխել են անվտանգ տարածք։

--00—ԼՄ

Տեսանյութեր