2022-ը հոբելյանական է մեր օրերի անվանի կոմպոզիտորներից 3-ի և երգիչներից 2-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 2, 24News

1

2022 թվականը հոբելյանական է մեր օրերի անվանի կոմպոզիտորներ Մելիք Մավիսակալյանի (85 ամյակ), Արամ Սաթյանի (75 ամյակ), Երվանդ Երզնկյանի (75), երգիչներ Ռաիսա Մկրտչյանի (80 ամյակ) և Ռուբեն Մաթևոսյանի (80 ամյակ) համար:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի նախաձեռնությամբ աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժինը հուլիսի 1-ին Հայաստանի Կոմպոզիտորների տանը կազմակերպել էր մտերմիկ մեծարման երեկո սիրված և ճանաչված արվեստագետների համար։

Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

Գրառման մեջ ասված է.

«Կոմպոզիտորների միության հարկի ներքո հոբելյարների մասնակցությամբ ծավալված անմիջական և մտերմիկ  զրույցը լի էր վերհուշով, անկեղծ ու ջերմ պատմություններով։

Միջոցառմանը ներկա էին Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, հանձնաժողովի անդամներ՝ Արթուր Իսպիրյանը, Արմեն Սարգսյանը, Զարուհի Աղաջանյանը և Քրիստինա Վարդանյանը։

Սիրված արվեստագետների հետ անցկացրած ժամանակը ներկաների՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի, վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Նիկոլայ Սարիբեկյանի և Ռոմանոս Սաֆարյանի վստահեցմամբ թանկ էր և անգնահատելի, ինչպես նրանց ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց հետ կապված ջերմ հիշողություններով կիսվելու առիթը երախտագիտությամբ էր լցրել բոլորի սրտերը։

Սիրված կոմպոզիտորների և երգիչների կողմից բազմաթիվ անմոռանալի ստեղծագործություններ իրենց ուրույն տեղն են գտել հայ երաժշտարվեստի ոսկե ֆոնդում, իսկ այս օրը իր դրական էներգիայով իր տեղը գտավ և վստահաբար դեռ երկար կմնա ներկաների հիշողության մեջ։

Մշակույթով հագեցած խորհրդանշական օրը ուրույն մեծարում էր՝ իրենց գործով սերունդների համար օրինակ հանդիսացող, տաղանդաշատ և արարող սերնդակից արվեստագետների համար»։

--00—ԼՄ