Սևաբերդ գյուղում անասնագոմ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

Հուլիսի 3-ին՝ ժամը 03։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 300 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 08:40-ին:

--00—ԼՄ