Ուզբեկստանում զանգվածային անկարգություններից հետո երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

Ուզբեկստանում տեղի ունեցած անկարգություններից հետո հայտարարվել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը։

«Ղարակալպակստանի Հանրապետության տարածքում ժամը 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ՝ արտակարգ դրության ժամկետի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանձնարարված է նաև Ղարակալպակստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ։ Նախագահը նաև կարգադրել է ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը տրանսպորտային միջոցների ստուգելու հարցում, ապահովել փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, ինչպես նաև սահմանափակել մուտքը և ելքը Ղարակալպակստանից: Արգելվում է նաև խաղաղ հանդիպումների, ժամանցային, սպորտային և հանրային այլ միջոցառումների կազմակերպումը։

Անկարգությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը: Իրավապահները ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։ 

--00—ԼՄ