Ադրբեջանցի ըմբիշը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանին 3։2 հաշվով պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։

--00—ԼՄ