Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

11

Հուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմանում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնությունն  է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

--00—ԼՄ