ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News
Հուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմանում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
--00—ԼՄ