Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից․ չի բացառվում, որ Նիկոլը բողոքած լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Արտակ Զաքարյան Նիկոլ

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից:

Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ընդդիմությունը թույլ չի տալիս, որպեսզի հայ ժողովրդի վերջնական ու անվերադարձ կապիտուլյացիայի հաշվին լուծվի Հարավային Կովկասում, իսկ հետո նաև միջինասիական տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գերակայության հարցը:

Չի բացառվում, որ Նիկոլը Թուրքիայում բողոքած լինի` ասելով, որ ընդդիմությունը թույլ չի տալիս ձեր դարավոր երազանքն իրականացնեմ»։

--00--ԱՀ